«Կրկին գործ ունեցանք չարդարատության հետ, որն իրականցվեց Մնացական Մարտիրոսյանի միջոցով»․ պաշտպան

35

«Մեղադրյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  թողնել անփոփոխ»,– Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մնացական Մարտիրոսյան) հրապարակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի որոշումը։

Պաշտպան Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ դատավորին կպատժեին, եթե ազատ արձակեր Աղվան Հովսեփյանին։

«Այսօր մենք կրկին գործ ունեցանք չարդարատության հետ, որն իրականցվեց Մնացական Մարտիրոսյանի միջոցով։ Բոլոր արձագանքները օբյեկտիվ դիտորդների խոսում էին նրա մասին, թե ոնց կարելի ա ազատ չարձակել, բայց տեսնելով, թե ով է դատավորը, և թե ինչ է տեղի ունենում այս գործով՝ կարող ենք ասել, որ լավ էլ հնարավոր է»։

Պաշտպանը նշեց նաև, բողոք են ներկայացնելու, բայց վերաքննիչ դատարանից էլ հույսեր չունեն, քանի որ վերջինիս խոսքով՝ այն կազմը, որ քննում է կալանքները, հատուկ ընտրված է։