
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
«Գործն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։