44-օրյա պատերազմի մասնակից Արմեն Հակոբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Ջեբրայիլում մարտական գործողություններին մասնակցած Արմենի խոսքով՝ ինքը պատերազմական սթրեսի արդյունքում է առողջական խնդիրներ ձեռք բերել, երբ F16 ԱԹՍ-ն հրթիռներ է արձայել իր ուղղությամբ:
«F16-ով խփեցին մեզ, ընկանք խրամատի մեջ: Երեք մետրի վրա լսում էի, թե ինչպես է ընկերոջս սիրտը ոնց է խփում: Ես էլ ասեցի՝ Աստված ջան, վիրավորվեմ, բայց սաղ մնամ, երեք հատ երեխա ունեմ: F16-ով խփելուց հետո բերանիցս սկսեց արյուն գալ, բայց ես մարմնական վնասվածքներ չէի ստացել: Եղել է, որ մի օրից ավել խրամատից դուրս չենք եկել, քանի որ ԱԹՍ-ն պտտվում էր»,- ասում է նա:
Պատերազմի արդյունքում Արմեն Հակոբյանը երկրորդ խմբի հաշմանդամություն է ձեռք բերել: Նա երկու անգամ վիրահատվել է, հեռացրել են նրա հաստ և ուղիղ աղիները:
«Սթրեսներից առողջական խնդիրներ եմ ձեռք բերել, բերանիցս արյուն եկավ, ինձ բերեցին Սիսիանի հոսպիտալ, բայց ոչ մի օգուտ չտվեցին: Բժիշկներն ինձ սկզբում ասեցին պատերազմական սթրեսից է եղել, հետո փոխեցին ասեցին, որ հաստ աղիքի վրա ուռուցք ունեմ: Հիմա հաս աղիս հեռացրել են»,- ասում է նա և նշում.
«Ամեն օր ցավազրկող եմ խմում, որ կարողանամ ապրել, պառապում եմ»:
Արմեն Հակոբյանը բազմանդամ ընտանիքի հայր է, երեք երեխա ունի: Առողջական խնդիրներ ձեռքբերելուց հետո գործազուրկ է դարձել, նշում է, որ մինչ այս աշխատանք է ունեցել՝ զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքերով: Միակ եկամուտը հաշմանդամության համար տրվող թոշակն է: Նա այժմ բուժման կարիք ունի, որի համար ֆինանսական միջոցներ չկա: Անհրաժեշտ է երրորդ վիրահատության իրականացումը:
Արմեն Հակոբյանը պատերազմ է մեկնել առաջին օրերին՝ 2020 թվականի սեպտեմբերին 28-ին: Մինչև հոկտեմբերի կեսերը մասնակցել է մարտական գործողություններին: Նշում է, որ մինչ վիրավորվելն անսպասելի նահանջի հրաման են ստացել:
«Զենքի խնդիր ունեինք: ԱԹՍ ֆռում էր, օդը փակող չկար, մեզ միայն ավտոմատ էին տվել: Անձրև էր գալիս՝ ուրախանում էինք, քանի որ ԱԹՍ-ները չէին գալիս: Հոկտեմբերի 10-ին մեզ նահանջելու հրաման տվեցին, բայց մեր համար անհասկանալի էր, առանց կրակել հետ նահանջեցինք»,- ասում է նա:
Արմեն Հակոբյանն ակնկալում է բարերարների օգնությունն իր առողջական խնդիրները լուծելու համար:
Նարեկ Կիրակոսյան
Մանրմասները՝ տեսանյութում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: