Բողոքի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է

55

Լրագրող Լիա Սարգսյանն, ում ինքնազգացողությունն այսօր բողոքի ակցիայի ժամանակ վատացել է, պարզաբանել է, թե ինչն է եղել ինքնազգացողության վատացման պատճառը:

«Սիրելիներ՜՜՜, ես լավ եմ, պարզապես ինքնազգացողությունս վատացավ, ամեն ինչ հրաշալի է: Մեր սիրելի ոստիկանները, չհասցրի, գործողություն էին իրականացնում, դուրս գամ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Լիա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ՝ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել հրմշտոց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև: Այդ ընթացքում «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է: Նախ՝ ոստիկաններն, ապա՝ բժիշկները նրան օգնություն են ցույց տվել: