Կիևում նախօրեին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։
Ուկրաինական մայրաքաղաքի վրա հրթիռային հարված է հասցվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Կիև այցելության ժամանակ:։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրթիռների թիրախում են հայտնվել ինչպես ռազմական կառույցներ, այնպես էլ բնակելի շենք։
Գիրիչի մարմինը գտնվել է բնակելի շենքի փլատակներում։ Վերա Գիրիչը «Ազատության» կիևյան բյուրոյում աշխատում է 2018 թվականից, մինչ այդ աշխատել է ուկրաինական առաջատար հեռուստաընկերություններում։
Ուկրաինայի Լրագրողների ազգային միության վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր սպանվել է ԶԼՄ-ների 20 աշխատակից՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: