Երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Լեո փողոցում ցույցի մասնակիցների կողմից հարձակման է ենթարկվել Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Բռնության միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ։ Տեղի ունեցածի ,մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել Արմեն Մարտիրոսյանը․
«Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։Շատ խեղճ էին:…
Ես լավ եմ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: