Կալանավորված Պրոշյանցի Մուլտոն նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, այ թվում՝ մարդկանց առևանգման հոդվածով

341

Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ համացանցից հայտնի «Պռոշյանցի մուլտո» մականունավորը կալանավորված է:

«Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը», — հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Պրոշյանի Մուլտոյի անուն ազգանունն է Տիգրան Հովհաննիսյան: Նա հանրությանն անհայտ անձ է, որը համընդհանուր տեսադաշտում հայտնվեց ապրիլի 23-ին, «Տիկ տոկ» և «Տելեգրամ» ալիքներով տարածված սկանդալային տեսանյութի առիթով:

Տեսանյութում Մուլտոն ծեծում և ստորացնում է հատակին ծնկած մի երիտասարդի: Նա ձեռքով և ոտքերով ուժգին հարվածներ է հասցրում չոքած տղային ու ստիպում է վերջինիս հայհոյախառը անառակաբարո արտահայտություններ անել սեփական մոր հասցեին: Ավելի ուշ, երբ Արարատի մարզի ոստիկանները բերման ենթարկեցին  Մուլտոյին, պարզվել է, որ ծեծվող երիտասարդին, որը 20 տարեկան է,   նա առևանգել է իր բանդիտական խմբի հետ և «պատժել»:

Տիգրան Հովհաննիսյանը 42 տարեկան է, 1980թ. ծնված, Մասիս քաղաքի բնակիչ է: Ծննդավայրը՝ Պրոշյան գյուղ:

 Այն բանից հետո, երբ տեսանյութը լայնորեն տարածվեց համացանցով մեկ, երիտասարդը նույն սոցցանցերով ներողություն խնդրեց հանրությունից սեփական մորը վիրավորելու համար: 

Այն հանգամանքը, որ Տիգրան Հովհաննիսյանը առանց վախենալու, տարածել էր իր հանցագործության ապացույց տեսանյութը, մտածել է տալիս, որ նա այնքան է վստահ սեփական անպատժելիության վրա, որ չի վախենում իրավապահներից:

Հետևապես, հնարավոր է, որ դեպքն այս չունենա լուրջ հետևանքներ:

Մեր տեղեկություններով, սակայն Տիգրան Հովհաննիսյանը ինքը չի տարածել երիտասարդին ստորացնելու ու պատժելու կադրերը: Նա ուղարկել է տեսանյութը  իր մտերիմ անձանց, որոնք էլ տարածել են այն:

Հետաքրքիր է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  «Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը»: Այն ենթադրում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում: Մարդու առևանգում մեղադրանքը Մուլտոյին  չի առաջադրվել:

Տիգրան Հովհաննիսյանին ձերբակալեցին, իսկ այսօր՝ ապրիլի 25-ին, նա կալանավորվեց:

Նախկինում Մուլտոն 6 անգամ դատապարտվել է տարատեսակ հանցանքների համար, որոնցից ամենամեղմը ավտոմեքենան առանց տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի ոչ սթափ վիճակում վարելն է եղել, իսկ ամենածանրը՝  մարդկան առևանգումը, որի համար ատապարտվել է 6 տարով:  2011 թվականին նա  հայտնի Ծերեթելիից մարմնավաճառուհիներ է փորձել առևանգել, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից: Ոստիկանության աշխատակիցները նրան բռնել են հյուրանոցի համարում, որի համար Տիգրան Հովհաննիսյանը չի էլ վճարել:

Սյուզան Սիմոնյան