Երևանում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. ոստիկանություն

41

Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից:

11 անձ բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Եվս 7 քաղաքացի բերման է ենթարկվել Թումանյան փողոցից, կրկին նույն հոդվածով: