ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կինը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։
Նշվում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկվում է մայիսի 11-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: