Հայաստանում կնշվեն անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրեր

289

Հայաստանում ամեն տարվա ապրիլի վերջին ուրբաթն այսուհետ կնշվի որպես անասնաբույժի օր: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում: Նախագծում նշվում է, որ Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ Հայաստանում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը: Նույն նախագծով նախատեսվում է նաև Հայաստանում բույսերի առողջության պաշտպանության օր նշել մայիսի 12-ին։ Ըստ նախագծի հիմնավորման՝ անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։