13 նոր դեպք․ կորոնավիրուսը ՀՀ–ում

101

Ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, իրականացվել է 2838 թեստավորում: Առողջացել է 24 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422691 դեպք, որոնցից 410365-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2025 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3003171 թեստավորում: