Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է․ Թաթոյան

215

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`

GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ❗https://earth.google.com/…/data…

Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:

Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:

Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն: Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:

Քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:

❗https://www.ombuds.am/…/4f4d3319548889e2900530457ae24ba… Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):