Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

217

 «Նիկոլ Վովայի Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել»։

Հայաստանի հանրապետության վճռաբեկ դատարանում կատարվում էր մարտի 1-ի դեպքերով Փաշինյանի գործի քննությունը։ Դատարանը վճռաբեկ բողոքը բավարարել էր՝ վերանայելով վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով։

 «Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 19 դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել»։

Քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ «Որոշումը վերջնական է և ենթական չէ բողոքարկման», – եզրափակեց դատավորը։