Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերում կանանց զինվորական ծառայության խթանման հարցերին, պահեստազորում կանանց հաշվառման և իրավակարգավորումների հետ կապված խնդիրներին, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ զորամասերի կանանց խորհուրդների փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիներին։ Եվս մեկ անգամ ընդգծվել է զինված ուժերի տարբեր կառույցներում և ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ապահովման կարևորությունը, առկա խնդիրների համապարփակ ուսումնասիրման և կարգավորման առաջնահերթությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: