2 մահ, 13 նոր դեպք․ կորոնավիրուսը ՀՀ–ում

240

Ապրիլի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, կատարվել է 2733 թեստավորում, կա 105 առողջացած։ Արձանագրվել է 2 մահվան դեպք։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422594 դեպք, որոնցից 410229 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2067 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է: Ընդհանուր կատարվել է 2985996 թեստավորում։