«Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում ունենք դրական կանխատեսում». Սիրանուշ Սահակյանը

187

«Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում ունենք դրական կանխատեսում, քանի որ բարձր մակարդակի բոլոր հանդիպումներից առաջ կամ հետո գերիների վերադարձ է եղել»,- ասում է Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Այս քայլով կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը բարձրացրել են միջազգային կառույցի հեղինակությունը, դեր տալով հումանիտար խնդիրների լուծման գործում», — ընդգծեց Սահակյանը:

Փաստաբանը, սակայն, շեշտում է՝ այս պահին վստահ հնարավոր չէ ակնկալել, թե վաղը Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպումից հետո գերիներ կվերադառնան՝ քանի որ խնդիրը քաղաքական է, պայմանավորվածությունները ստվերային: Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել՝ բոլորը փակ պայմանավորվածությունների արդյունքում:

«Մենք չենք ունեցել իրավական ակտ, որը պահանջեր Ադրբեջանին ազատ արձակել ռազմագերիներին», — նշեց Սիրանուշ Սահակյանը: