ԱՄՆ-ը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հեռացնել Ռուսաստանին Մարդու իրավունքների կոմիտեից

47
United Nations Security Council meets after Russia recognized two breakaway regions in eastern Ukraine as independent entities, in New York City, U.S. February 21, 2022. REUTERS/Carlo Allegri

Դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը կոմիտեի կազմում «ֆարս է», գրում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կդիմի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու խնդրանքով, երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինան մեղադրել է ռուսական զորքերին Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է արդեն երկրորդ տարին։ Ժնևում գործող խորհրդի անդամության ընդհանուր ժամկետը երեք տարի է։

Ձայների երկու երրորդի մեծամասնությամբ Գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամ երկրներից, կարող է զրկել երկրին խորհրդի անդամ լինելուց մարդու իրավունքների համակարգված և կոպիտ խախտումների համար:

Երկուշաբթի օրը ելույթ ունենալով Բուխարեստում՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ «Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին ֆարս է»։

«Ուստի,- շարունակեց նա,- մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկի վերջինիս հեռացման օգտին»:

Փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական ներխուժումը Ուկրաինա, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առնվազն 140 «կողմ» ձայներով երկու բանաձև է ընդունել, որոնք դատապարտում են Ռուսաստանին։

«Իմ ուղերձը 140 երկրներին, որոնք խիզախորեն միավորվել են, այսպիսին է. Բուչայից ստացված պատկերները և Ուկրաինայում տեղի ունեցած ավերածությունները պահանջում են, որ մենք այժմ մեր խոսքերը համապատասխանեցնենք գործողություններին», — ասաց Թոմաս-Գրինֆիլդը, ով այցով գտնվում էր Ռումինիայում: Դրա նպատակն է, մասնավորապես, պարզել, թե արդյոք այս երկիրը դիմակայում է Ուկրաինայից փախստականների հոսքին։

Ռուսական զորքերի դուրսբերումից հետո քաղաքում հայտնաբերված մոտ 300 դիակներից, ըստ Բուչայի քաղաքային իշխանությունների, մոտ 50-ը եղել են ռուս զինվորականների կողմից սպանության զոհ:

Reuters-ը չի կարողացել ինքնուրույն ճշտել, թե ով է պատասխանատու քաղաքի բնակիչների սպանությունների համար։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են հնարավոր ռազմական հանցագործությունները:

Այս ձեւակերպումն է օգտագործել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Լիբիան հեռացվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կազմից՝ կապված հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ Մուամար Քադաֆիի զորքերի բռնի գործողությունների հետ: