«Բռնաբարությունները, սպանությունները ռուսական ուժերի կալանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ»․ Human Rights Watch

156

«Ցեղասպանություն է».

Այսպես է բնութագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուչայում տեղի ունեցած վայրագությունները։

Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչայի տարածքից ռուսական ուժերի դուրսբերումից հետո հայտնաբերվել են առնվազն 20 քաղաքացիական տղամարդկանց դիակներ, մի քանիսի ձեռքերը նույնիսկ կապված են եղել։

«Մենք Ուկրաինայի քաղաքացիներն ենք: Մենք ունենք ավելի քան 100 ազգություն: Խոսքը վերաբերում է բոլոր այս ազգությունների ոչնչացմանը», — ասել է Զելենսկին կիրակի օրը CBS News-ի «Face the Nation»-ի եթերում։

Բուչայում նաև հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որտեղ թաղված են Բուչայի շուրջ մարտերում զոհված խաղաղ բնակիչներին։ Բնակիչները CNN-ին հայտնել են, որ այնտեղ թաղված է մոտ 150 մարդ։

Շաբաթ օրը Բուչայի քաղաքապետը հրապարակային ելույթ է ունեցել և ասել, որ այդ տարածքում կարող է թաղված լինել մինչև 300 խաղաղ բնակիչ։

Ռուսաստատի պատասխանը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդել է, որ այդ կադրերը «կեղծ են»՝ նշելով, որ «ոչ մի քաղաքացիական անձ չի տուժել բռնի գործողություններից Բուչայի օկուպացիայի ժամանակ»։

ՄԱԿ-ը հայտարարել է հետաքննել Բուչայում տեղի ունեցած դեպքերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ «խորապես ցնցված է իր տեսած լուսանկարներից»։ Նա հույս է հայտնել , որ այս հшնցшգnրծnւթյուններն անպшտիժ չեն մնա։

«Ես խորապես ցնցվшծ եմ Ուկրաինայի Բուչա քաղաքում uպшնվшծ խաղաղ բնակիչների լուսանկարներից։ Հրամայական է, որ անկախ հետшքննությունը հանգեցնի նրան, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղшվnրները», – ասվում է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է խոսնակի գրասենյակի կողմից:

Human Rights Watch-ի արձագանքը

Human Rights Watch-ը փաստագրել է Ուկրաինայի Չեռնիգովի, Խարկովի և Կիևի օկուպացված շրջաններում ռուս զինվորականների կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների դեպքերը:

Դրանք ներառում են 2022 թվականի փետրվարի 27-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բռնության և սպառնալիքների դեպքերը, ինչպես նաև կրկնակի բռնաբարության դեպքերը, որոնցից երկուսը համազոր են մահապատժի։ Նրանք, ովքեր կատարել են այս վայրագությունները, պատասխանատու են պատերազմական հանցագործության համար։

«Մեր փաստագրած դեպքերն անպատմելի, կանխամտածված դաժանություն և բռնություն են ուկրաինացի խաղաղ բնակիչների նկատմամբ», — ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Բռնաբարությունները, սպանությունները և այլ բռնի գործողությունները ռուսական ուժերի կալանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ»։

Նշենք, որ ըստՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի տվյալների՝ փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերшզմի սկսվելուց հետո, մինչև ապրիլի 2-ը Ուկրաինայում զ-nհվել է 1417 խաղաղ բնակիչ, 2038-ը՝ վիրшվnրվել։ Զnհերի թվում՝ 158 երեխա։ Եվս 258 երեխա հшշմшնդшմ է։ Այնուամենայնիվ, իրական թվերը, հավանաբար, շատ ավելի մեծ են: