Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով։ Այս մասին հայտնել է Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելով 1 ամսով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: