Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։
Մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ բավարար հիմքեր ունի պնդելու՝ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։ Գազամատակարարումը վերականգնելու շուրջ բանակցություններն ադրբեջանական կողմի հետ վարում էր Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: