Կիևում գնդակոծության հետևանքով զոհվել է The Insider-ի լրագրող Օքսանա Բաուլինան

182

Կիևում ռուսական գնդակոծության հետևանքով զոհվել է The Insider-ի լրագրող, 42 ամյա Օքսանա Բաուլինան, գրում է BBC -ի ռուսական ծառայությունը։

«Նա նկարահանելիս է եղել ռուսական զորքերի կողմից Կիևի Պոդոլսկի թաղամասի հրետակոծությունից հետո ավերածությունները և ենթարկվել նոր հրթիռակոծության։ Նրա հետ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, նրան ուղեկցող երկու հոգին վիրավորվել և հոսպիտալացվել են»,- գրում է The Insider–ը։

Օքսանա Բաուլինան նախկինում աշխատել է Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի հետ, որտեղ նա ստեղծել է Նավալնի LIVE ալիքը, համագործակցել  է «Ազատություն» ռադիոկայանի և «Մեդիազոնա»-ի հետ:

Որպես The Insider-ի թղթակից նա հասցրել էր մի քանի ռեպորտաժներ պատ,րաստել Լվովից և Կիևից: