Կիևում ռուսական գնդակոծության հետևանքով զոհվել է The Insider-ի լրագրող, 42 ամյա Օքսանա Բաուլինան, գրում է BBC -ի ռուսական ծառայությունը։
«Նա նկարահանելիս է եղել ռուսական զորքերի կողմից Կիևի Պոդոլսկի թաղամասի հրետակոծությունից հետո ավերածությունները և ենթարկվել նոր հրթիռակոծության։ Նրա հետ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, նրան ուղեկցող երկու հոգին վիրավորվել և հոսպիտալացվել են»,- գրում է The Insider–ը։
Օքսանա Բաուլինան նախկինում աշխատել է Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի հետ, որտեղ նա ստեղծել է Նավալնի LIVE ալիքը, համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի և «Մեդիազոնա»-ի հետ:
Որպես The Insider-ի թղթակից նա հասցրել էր մի քանի ռեպորտաժներ պատ,րաստել Լվովից և Կիևից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: