Արցախը հումանիտար աղետի շեմին է

165

Արցախը հումանիտար աղետի շեմին է, Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով` Ադրբեջանը դիտավորյալ է դիմել այս քայլին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազամատակարարման 2 դադարեցումները տեղի են ունեցել եղանակային աննախադեպ վատ պայմաններում։

Արցախում գազատարի 11 օրյա խափանումից հետո անցած շաբաթավերջին վերականգնված գազամատակարարումը երեք օրից էլ քիչ տևեց։

Ինչպես Արցախի իշխանությունները, այսօր նաև վարչապետ Փաշինյանը պնդեց՝ վերանորոգումից հետո ադրբեջանական կողմը փական է դրել գազատար խողովակի վրա։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ. այն է` անհնարին դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ այս խնդիրը լայնորեն ներկայացվելու է միջազգային հանրությանը՝ բոլոր փաստերով։