Լեֆորտովոյի դատարանը ռուս ընդդիմադիր գրոծիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում և 1,2 միլիոն ռուբլու տուգանքի: Դատարանը ընդդիմադիր քաղաքական գործչին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Նավալնին կատարել է խարդախություն, այսինքն՝ խաբեությամբ ուրիշների ունեցվածքի հափշտակություն»,- դատավոր Մարգարիտա Կոտովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նավալնին ազատազրկված է 2021 թվականի հունվարից։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: