Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը կդնի աճուրդի և եկամուտը կփոխանցի ուկրաինացի փախստականներին

300

Նոբելյան Խաղաղության մրցանակի aարժանացած «Նովայա գազետա» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը մեդալը կներկայացնի աճուրդի և ստացված եկամուտը կփոխանցի ուկրաինացի փախստականներին:

Մուրատովը ռուս-ուկրաինական պատերազմի կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, փոխանակել գերիներին և զոհվածների դիակները, բացել մարդասիրական միջանցքները և օգնություն տրամադրել փախստականներին:

Մուրատովը կոչ է արել աճուրդի տներին արձագանքել առաջարկին և իրականացնել Խաղաղության դափնեկրի մեդալը վաճառքի ներկայացնելու նախաձեռնությունը:

Մի երկրում, որտեղ իշխանությունները մշտապես ինչ որ բան արգելում են, այդ թվում արգելում են խոսել, պետք է լինեն պաչբերականներ, որոնք շարունակում են զբաղվել իրական լրագրությամբ, ասված է Նովայա Գազետայի խմբագրականում:

Ռուսական պարբերականի գլխավոր խմբագիրը Ֆիլիպիններից լրագրող Մարիա Ռեսսայի հետ միասին է վաստակել 2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակը: Երկու լրագրողներն այդ պատվին են արժանացել «կարծիքների ազատությունը պաշտպանելու