3 մահ, 21 նոր դեպք․ կորոնավիրուսը ՀՀ–ում

68

Մարտի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք: Իրականացվել է 1752 թեստավորում, առողջացել է 73 բուժառու: Գրանցվել է 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում։