Էդիկ Կիրակոսյանը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստ էր, խաղում էր «Արարատ-Արմենիա-2»-ի թիմում: Նա բանակ էր զորակոչվել պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ: 2020-ի հոկտեմբերի 12-ին նա վիրավորվել է Ֆիզուլիի համար մղվող մարտերում, կարճ ժամանակ անց` մահացել:

Էդիկը ընտանիքի ավագ որդին էր, ունի երկու քույր: Տատը` Շողիկը պատմում է, որ առաջին անգամ ֆուտբոլ պարապելու թոռանը ինքն էր տարել: Երիտասարդ ֆուտբոլիստը բանակից երեք անգամ տարկետում էր ստացել, քանի որ ապրում էր ակտիվ ֆուտբոլային կյանքով: Սակայն 2020թ-ի ընթացքում Covid-19-ի պատճառով ֆուտբոլային խաղերն ու միջոցառումները  չեղարկվել էին, այդ պատճառով Էդիկին այլեւս նոր տարկետում չէր տրվել եւ նա զորակեչվել էր բանակ:

«15 օր զանգում էր, լավ խոսում էր: Մենք էլ էինք զանգում: Վերջին զանգը եղավ հոկտեմբերի 11-ին: Խոսեց, շատ ուրախ էր, ասեց, որ ամեն ինչ լավ է: Հաջորդ օրը վիրավերվել է: Վիրավոր ժամանակ նրա ինքնությունը չեն կարողացել պարզել: Իր զինգրքույկը զինվորական պաճկոնի մեջ է եղել, բայց լրիվ վառված է եղել: Հանել են ու գցել երեւի, զինգրքույկն էլ այդտեղ է մնացել: Մենք նրան գտանգ 37-րդ օրը: Նրա հուղարկավորության ժամանակ նրա քառասունքն էր արդեն լրանում»,- պատմում է Շողիկը:

Հարազատներին հաջողվել է պարզել, որ ֆուտբոլիստ զինծառայողը վիրավորում էր ստացել ԱԹՍ հարվածի հետեւանքով: Շողիկի խոսքով, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էդիկը շտապել է օգնել իր վիրավոր ծառայակիցներից մեկին.« Մինչեւ այդ դեպքը ընկերներից մեկը վիրավորված է եղել, առաջին բուժօգնություն, բինտ է պետք եղել, ինքը որպես արագավազ գնացել է բերելու: ԱԹՍ-ից պաշտպանվելու համար բոլորը մտել են թաքստոցը, ինքը վերջինն է եղել, չի հասցրել այդտեղ թաքնվել»:

Էդիկը հետմհու պարգեւատրվել է Արիության մեդալով, սակայն Շողիկ տատն ասում է. «Էրեխես բանակ է գնացել, երկաթ են բերել տվել: Գիտեմ իմաստը, նա հերոս է Արցախի,  բայց հիմա ես ունեմ միայն երկաթե մեդալ»:

Նշենք, որ  Արցախում  հայրենիքը  պաշտպանելիս  զոհվել  են  նաեւ «Շիրակ» ակումբի  սաներ  Իշխան  Գրիգորյանը  եւ Պավլիկ  Մանուկյանը , «Ալաշկերտ- 2»-ի նախկին  ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը,, «Ուրարտու- 2»-ի նախկին ֆուտբոլիստ Դավիթ  Բաբայանը, «Փյունիկի» սան, դարպասապահ  Գագիկ Աբրահամյանը։

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest