Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

79

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.)  հրաձգային գումարտակի հետնամասում,  իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի  շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

ԾանուցումԵնթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգովդատարանիօրինականուժիմեջմտածդատավճռով: