Եվրախորհրդարանում Զելենսկուն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

53

Եվրոպայի նախկին եւ գործող քաղաքական գործիչները եւ Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգեւատրելու նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը:

Ուղերձի հեղինակները Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին կոչ են արել վերանայել թեկնածուների առաջադրման ընթացակարգը, քանի որ փաստորեն հայտեր ներկայացնելու ժամկետն արդեն լրացել Է: «Մենք կոմիտեին ենք դիմում Խաղաղության Նոբելյան մրցանակի անվանակարգի արարողությունը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկարացնելու խնդրանքով, որպեսզի թույլ տրվի նախագահ Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,-ասվում Է ուղերձում:

Ինչպես հաղորդել Է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը, այս տարի պարգեւին հավակնում Է 251 մասնավոր անձ եւ 92 կազմակերպություն: 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել են ռուսաստանցի լրագրող եւ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսան:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խոսքով, Զելենսկին մերժել Է Դոնբասում խաղաղությունը վերականգնելու քայլային պլանը, որը նախատեսում Էր հաշտության համաձայնագրի ստորագրում, Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծում եւ արդյունքում՝ տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վերաինտեգրումն Ուկրաինայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: