Մարտի 15-ի ժամը 11-ի դրությամբ Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ։ Նրա հետ կապ չեն հաստատել ավելի քան 12 ժամ։ Այս մասին  “Новая газета”-ին հայտնել է իրավաբան Դանիլ Բերմանը։

Հիշեցնենք՝ Մարինա Օվսյաննիկովային բերման են ենթարկել մարտի 14-ին, երբ “Время” հաղորդաշարի ընթացքում հայտնվել է տաղավարում՝ ձեռքին հակապատերազմական պաստառով։

Pin It on Pinterest