Պատերազմի հետևանքով 90 երեխա է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել․ Ուկրաինայի ՄԻՊ

60

Ուկրաինայում պատերազմի հետևանքով 90 երեխա է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: Օմբուդսմեն Դենիսովայի խոսքով՝ տվյալները կարող են թերի լինել. տեղեկություններ չկան բազմաթիվ վայրերից, որտեղ մարտեր և ռմբակոծություններ են տեղի ունենում։

Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են օդային և հրթիռային հարվածներ հասցնել երկրի ողջ տարածքով մեկ, այդ թվում` մայրաքաղաք Կիևում։ Երեկ առավոտյան ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Անտոնովի անվան ավիացիոն գործարանն ու Օբոլոնի շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկը, ինչի հետևանքով, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, երկու խաղաղ բնակիչ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։