Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Իրպեն ավանում սպանվել է մարտական գործողությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն: Ուկրաինական կողմը պնդում է, որ լրագրողներին փոխադրող մեքենայի վրա ռուսներն են կրակ բացել: Նրա գործընկերներից մեկը վիրավորվել և վիրահատվել է ուկրաինական հիվանդանոցում:

Զոհված լրագրողի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նա 50 տարեկան է, կինովավերագրող է։ Փաստաթղթերի մեջ կա նաև The New York Times պարբերականի վկայականը: Times-ի խոսնակն ասել է, որ Ռենոն տաղանդավոր կինոռեժիսոր էր, ով տարիների ընթացքում իր ներդրումն է ունեցել The New York Times-ում, վերջինը՝ 2015-ին, բայց նա որևէ հանձնարարություն չի ստացել Ուկրաինայում: TIME-ը կիրակի ավելի ուշ հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ Ռենոն տարածաշրջանում աշխատել է TIME Studios նախագծի վրա, որը կենտրոնացած է փախստականների համաշխարհային ճգնաժամի վրա:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ռենոյի մահվան մասին հաղորդումները անվանել է «շոկային և սարսափելի»՝ «Face the Nation»-ին ասելով, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սպանության համար «համապատասխան հետևանքներ» են թողնելու Ռուսաստանի դեմ։

Պետդեպարտամենտը հաստատել է Ռենոյի մահը ավելի ուշ հայտարարության մեջ՝ ասելով, որ առաջարկում է բոլոր հնարավոր հյուպատոսական օգնությունը նրա ընտանիքին:

«Մենք մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին կորստի կապակցությամբ», — ասել է խոսնակը:

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest