Ռուսաստանն այլևս չի պատրաստվում մասնակցություն ունենալ Եվրոպայի խորհրդին։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Թող միմյանց հետ շփումը վայելեն առանց Ռուսաստանի», – նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, ԵԽ կանոնադրության համաձայն, որոշել է կասեցնել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչական իրավունքը Նախարարների խորհրդում և Խորհրդարանական վեհաժողովում։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ ՌԴ հարձակման հետևանքով և ուժի մեջ է մտել անմիջապես ընդունումից հետո։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: