Փաշինյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

235

Վերջին օրերին Արցախում իրադրության լարում ունենք, նաև Արցախին բնական գազ մատակարարող խողողակաշարի խափանմամբ։

Այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելյալ գնահատականներ չհնչեցնելով։

«Ես հավելյալ գհահատականներ տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ»,- հավելեց ՀՀ վարչապետը՝ միայն արձանագրելով իրավիճակը։

Հիշեցնենք՝ երեկվանից թշնամին Արցախի սահմաններին խախտել է հրադադարի ռեժիմը, իսկ նախօրեիօն պայթեցրել դեպի Արցախ գնացող բնական գազի խողողակաշարը։