12 մահ, 60 նոր դեպք․ կորոնավիրուսը ՀՀ–ում

57

Մարտի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք, կատարվել է 2598 թեստավորում, կա 377 առողջացած։ Արձանագրվել է 12 մահվան դեպք։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421401 դեպք, որոնցից 406570 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4653 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8548 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է:

Ընդհանուր կատարվել է 2918947 թեստավորում: