ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա 2021թ․ սեպտեմբեր ամսից սկսած ծառայությունում հարուցվել է 9 քրեական գործ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած ԱՀ քաղաքացիներին կացարանով ապահովելու և հյուրատնային ծառայություններ մատուցելու գործընթացում պետական միջոցների հափշտակությունների ու այդ գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնական անձանց կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ։
ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: