Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ է համարել 2012 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ հավաքի ժամանակ ոստիկանության անգործությունը։
2022 թ․ փետրվարի 28-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ, բավարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով ՀՀ Վարչական դատարանի՝ 2020 թ․ մայիսի 7-ի վճիռը։
Դեպքն ունի 10 տարվա վաղեմություն: 2012 թվականի ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում տեղի է ունեցել հանրային հավաք, որից հետո հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքային տարածք:
Հատկանշական է, որ հավաքին մասնակցել են Լոռու մարզային և քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Հանրապետական և Դաշնակցական ակտիվ կուսակցականներ:
Հավաքին նախորդած ագրեսիվ կոչերը, հրապարակված հայտարարություների բովանդակությունն ու բնույթը, ստորագրած անձանց՝ տվյալ պահին զբաղեցրած դիրքը, ինչպես նաև «հավաքի» ժամանակ կատարվող իրադարձությունները ցույց էին տալիս, որ այն պլանավորվել և կազմակերպված էր իշխանության կողմից, որը տեղի էր ունեցել տվյալ պահին գործող իրավապահ մարմինների ղեկավարության համաձայնությամբ։
Վարչական դատարանը, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ դեռևս 2012 թ․ մայիսի 15-ին ներկայացրած հայցադիմումը 8 տարի քննելուց հետո մերժել է։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: