Այսօր Խարկովում համեմատաբար խաղաղ է, պայթյունների ձայներ դեռևս չեն լսվել, բայց տեղեկատվություն է ստացվել, որ բնակելի շենքին հարվածելու հետևանքով հայ ընտանիք է ծանր վիրավորում ստացել․ Factor.TV-ին փոխանցեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ Նրա տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին վիրահատել են, այս պահին կայուն վիճակում են, այլ մանրամասներ ճշտում են։ Համլետ Հովհաննիսյանը հայտնեց, որ նրանց հետ անձամբ չի զրուցել, սակայն տեղյակ է, որ ընտանիքը մինչ այս ցանկացել է հեռանալ քաղաքից, պարզապես հնարավոր չի եղել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: