ՄԱԿ. Ուկրաինայից փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի

57

ՄԱԿ-ի գնահատականով 4 միլիոն մարդ կարող է լքել երկիրը, գրում է Ամերիկայի ձայնը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ մեկ միլիոն մարդ լքել է Ուկրաինան մեկ շաբաթ առաջ ռուսական ներխուժումից հետո: Սա իր արագությամբ աննախադեպ արտագաղթի ալիք է:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ դա երկրի բնակչության ավելի քան 2 տոկոսն է։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Ուկրաինայի բնակչությունը 2020 թվականի վերջին կազմել է 44 միլիոն մարդ։

ՄԱԿ-ի գործակալության կարծիքով, մինչև 4 միլիոն մարդ ի վերջո կարող է լքել Ուկրաինան: Կառույցը զգուշացնում է, որ այդ կարող է լինել ավելի բարձր։