Զապորոժիեի մարզում ճառագայթումային ֆոնը մնում Է նորմայում ԱԷԿ-ում բռնկած հրդեհից հետո

92

 Զապորոժիեի մարզի տարածքում Ճառագայթումային ֆոնը մնում Է անփոփոխ տեղի ատոմակայանում բռնկած հրդեհից հետո, բնակչության համար սպառնալիք չկա:

Մարտի 4-ին այդ մասին հայտնել Է մարզային վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «07:00-ի (Երեւանի ժամանակով 09:00-ի) դրությամբ ճառագայթումային ֆոնը Զապորիժիեի մարզի տարածքում մնում Է առանց փոփոփոխությունների եւ սպառնալիք չի ներկայացնում բնակչության կյանքի եւ առողջության համար»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Facebook-ում վարչակազմի Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: