Հայաստանը նոր նախագահ ունի՝ 62-ամյա Վահագն Խաչատրյանը։
Ազգային ժողովը այսօր 71 կողմ ձայնով, յոթ տարի ժամկետով, Հայաստանի հինգերորդ նախագահ ընտրեց Վահագն Խաչատրյանին, նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում նշել է. « ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը»:
Վահագն Խաչատուրյանը ավելի վաղ նշել էր, որ Հանրապետության նախագահի լիազորությունները բավական են, որպեսզի ինքը լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ:
Նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը:
«Մեծարգո պարոն Խաչատուրյան,Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները, այլև՝ լավագույնս կատարելու աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- ասել է Սիմոնյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: