ՄԱԿ-ն ընդունել է Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները դատապարտող բանաձևը

55

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև՝ Ռուսաստանից պահանջելով դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայում և դուրս բերել զորքերն այդ երկրից։

 Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 141, դեմ՝ 5 երկիր (Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա, Էրիթրեա), 35-ը ձեռնպահ են մնացել։ 

Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ Թուրքիան եւ Վրաստանը 141 կողմ քվեարկածների շարքում էին։

 Հայաստանը ձեռնապահ է քվեարկել բանաձևին։