15 մահ, 342 նոր դեպք․ կորոնավիրուսը ՀՀ–ում

55

Մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք։ Կատարվել է 4020 թեստավորում, առողջացածների թիվը 755 է։ Գրանցվել է 15 մահվան դեպք։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420498 դեպք, որոնցից 403671 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6717 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8493 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1617 է:

Ընդհանուր կատարվել է 2902684 թեստավորում: