Ռուսական յոթ բանկերի անջատեցին SWIFT վճարային համակարգից

114

Եվրամիությունը ռուսական յոթ բանկերի անջատել է SWIFT վճարային համակարգից։ Նոր սահմանափակումները հրապարակվել են այսօր ԵՄ պաշտոնական կայքում։

Այդ բանկերն են ВТБ, Россия և Открытие, Новикомбанк, Просвязьбанк, Совкомбанк եւ ВЭБ.РФ։

SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ: 

SWIFT-ը անգլերեն հապավում է, հայերեն՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն։ Այն բելգիական կազմակերպություն է, հիմնադրվել է 1973 թվականին։ Կազմակերպության անդամ են աշխարհի 200 երկրների ավելի քան 11000 ֆինանսական հաստատություններ։ Ռուսաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդն է SWIFT-ից օգտվող բանկերի թվով։