17 մահ, 324 նոր դեպք․ կորոնավիրուսը ՀՀ–ում

97

Մարտի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, իրականացվել է 4076 թեստավորում, առողջացել է 1239 բուժառու, արձանագրվել է 17 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8478 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 898 664 թեստավորում: