Բուլղարիան, Լեհաստանը եւ Սլովակիան Ուկրաինային կհանձնեն 70 ռազմական ինքնաթիռներ, որոնք կարող են բազավորվել Լեհաստանի օդանավակայաններում: Մարտի 1-ին Facebook-ի իր պաշտոնական Էջում այս պնդմամբ հանդես Է եկել Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
«70 ինքնաթիռներ ուկրաինական բանակի համար: Մեր գործընկերները մեզ են հանձնելու ՄիԳ-29-եր եւ Սու-25-եր: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բազավորվել Լեհաստանի օդանավակայաններում, որոնցով ուկրաինացի օդաչուները կկատարեն մարտական խնդիրներ»,- պնդում Է զինվորական մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Բուլղարիան Ուկրաինային կհանձնի 16 ՄիԳ-29 կործանիչներ եւ 14 Սու-25 գրոհիչներ, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել Է, որ ԵՄ-ի երկրների ԱԳՆ-երի ղեկավարները համաձայնեցրել են Ուկրաինային 450 միլիոն եվրո գումարի մահացու զենքի տրամադրումը: Բացի դրանից, Բորելը հայտարարել Է, որ ԵՄ-ն Ուկրաինային կմատակարարի ռազմական ինքնաթիռներ: Սակայն դեռ փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը կատեգորիկ հայտարարել Է, որ մտադիր չԷ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա:
«Մենք ունենք ոչ մեծ քանակությամբ ինքնաթիռներ, եւ չենք կարող դրանք հանձնել ոչ մեկին: Դրանց քանակությունը բացարձակապես անբավարար Է՝ մեր երկիրը պաշտպանելու համար եւ անհեթեթ Է այն պնդումը, թե մենք դրանք կտանք այս պահին»,- ասել Է քաղաքական գործիչը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ի հայտարարել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բաեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրեր: Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: