Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5:30-ին հայտարարեց Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» և «երկրի ապազգայնացման» մասին։
? Ուկրաինայի պատերազմի հինգ օրվա ընթացքում սպանվել է 5710 ռուս զինվոր, 200-ը գերի է ընկել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
? Խարկովի կենտրոնում արկ է ընկել մարզպետարանի մոտ։
? Զելենսկին ստորագրել է ԵՄ անդամակցության դիմումը, այն ուղարկվել է Բրյուսել և պաշտոնապես գրանցվել։
? Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
? Կանադան դադարեցնում է նավթի ներկրումը Ռուսաստանից։ «Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինայի հերոսական պաշտպանությանը ռուս զինվորականների դեմ: Մենք կարգելենք հում նավթի ներկրումը Ռուսաստանից, որը մեծ շահույթ է ապահովում նախագահ Պուտինին և նրա օլիգարխներին», Օտտավայում լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Թրյուդոն:
? Բուլղարիան, Լեհաստան և Սլովակիան Ուկրաինային 70 հատ Միգ-29 և Սու-25 ինքնաթիռներ են մատակարարելու։
? ՌԴ զինված ուժերը բոլոր կողմերից շրջափակել են Խերսոն քաղաքը։ Բնակչությանը երեկ տարհանել են։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: