Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար: Համապատասխան որոշումը տեղադրված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն (Ռոսավիացիա) պաշտոնական կայքում:
«Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում է 36 երկրների ավիափոխադրողների կողմից թռիչքների իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշված երկրների ցանկում են Ավստրիան, Ալբանիան, Անգիլիան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Ջերսին, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան:
«Նշված երկրներից թռիչքներ կարող են իրականացվել Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: