Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ

98

Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի օրն առավոտյան տեսաուղերձով հայտարարել Է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել Է նա:

Զելենսկին վստահություն Է հայտնել, որ նման որոշումն արդարացի Է, եւ որ ուկրաինացիները դրան արժանացել են: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել Է Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարելու մասին օրենք, որը վերաբերում Է երկրի՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ուղեգծին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: