Փետրվարի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 453 դեպք, որից 210-ը արտակարգ, այդ թվում՝ 165 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 26 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 52 մարդ․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 22 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 58 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: